Սիրիայի շուրջ զարգացումներն Իրանի համար բավական բարդ իրավիճակ են ստեղծել. Արմեն Իսրայելյան

am
siriayi-sourj-zargacoumnern-irani-hamar-bavakan-bard-iravijak-en-stexcel-armen-israyelyan

Իրաքում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին Սիրիայի շուրջ զարգացումներն Իրանի համար բավական բարդ իրավիճակ են ստեղծել: Ինչպես Իրաքի, այնպես էլ Սիրիայի դեպքում տարածքային ամբողջականության սկզբունքն Իրանի համար առաջնային նշանակություն ունի, որի վերաբերյալ Իրանը մշտապես բարձրաձայնել է Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ հանդիպումների ընթացքում: Այս մասին նշում է արևելագետ Արմեն Իսրայելյանը:

«Իրանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Սիրիայի հետ: Իրանի ԱԳՆ-ն հստակ հայտարարել է, որ դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողություններին՝ համոզմունք հայտնելով, որ Թուրքիայի գործողությունները ոչ միայն չեն փարատի անվտանգության հարցում Անկարայի ունեցած մտահոգությունները, այլև դրանք կհանգեցնեն մարդային կորուստների:

Ուշագրավ է, որ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու մտադրության մասին հայտարարությունից հետո իրանական մամուլում առաջին անգամ հրապարակվեց Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին 2011թ. հղած նախազգուշացումը, որտեղ մասնավորապես նշվում է. «Սիրիայի ժողովրդի անվտանգությունը մեր «կարմիր գիծն է». Եթե Սիրիայի ժողովրդի դեմ իրականացվող բռնությունների նկատմամբ անտարբեր լինեք, ապա Իրանից աջակցություն չակնկալեք»:

Այդ համատեքստում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեղեկատվական աղբյուրները հաղորդում են, որ Սիրիայի քրդերը պատրաստակամություն են հայտնել քաղաքական համաձայնություն ձեռք բերելու նպատակով բանակցել Սիրիայի կենտրոնական իշխանությունների հետ»,- ընդգծում է Իսրայելյանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ