Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի հրավերով առաջին անգամ 2009թ.Հայաստան ժամանեց Գիա Կանչելին

am ru
skoncalsa-gia-kanceli---sozdately-muziki-k-mimino-i-kin-dza-dza

Խորը ցավով ընդունեցինք հայտնի կոմպոզիտոր Գիա Կանչելիի մահվան լուրը: Դեռևս վառ են հուշերն այն անմոռանալի շաբաթվա, որը կոմպոզիտորը և նրա երաժիշտ- ընկերներն անցկացրեցին Երևանում` 2009թ. մայիսին: Երևանցիների սերը Կանչելիի հանդեպ արտահայտվում էր ամենուր. Փողոցներում և համերգային դահլիճներում, որոնք լեփ-լեցուն էին բոլոր համերգներին:

«Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» վերածվել էր քաղաքային տոնի, Երևան էին ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ, որnնց թվում էին ջութակահար Գիդոն Կրեմերը, ալտահար Մաքսիմ Ռիզանովը, կլարնետահար Միշել Լետիեկը, նաև` Պավել Վերնիկովը (ջութակ), Գիդրե Դիրվանաուսկայտեն (թավջութակ), Անդրեյ Պուշկարևը (հարվածային) և Անդրես Մուստոնեն (դիրիժոր, ջութակ): Առաջին անգամ մեր երկրի նորագույն պատմության մեջ Երևանյան հեռանկարներ 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան հրավիրեց Գիա Կանչելիին: Նա ներկայացավ հայ ունկնդիրներին մեկ տասնյակից ավելի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություններով և հայկական պրեմիերաներով: Կատարվեց հայտնի Styx-ը` մեծ նվագախմբի, երգչախմբի և ջութակի համար, (մենակատար` Գիդոն Կրեմեր): Համերգներին ընտրված էին մասնակցելու մեր լավագույն նվագախմբերն ու երգչախմբերը: Գիա Կանչելիի այցն այնքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որ նրան մշտապես ուղեկցում էին ֆոտոլրագրողները և պարզապես` իր երաժշտության և մարդկային կերպարի սիրահարները: Սիրով հրապարակում ենք որոշ լուսանկարներ` «Գիա Կանչելիի օրերը Հայաստանում» արխիվից` համոզմունքով, որ նրա հիշատակը մշտապես վառ է մնալու բոլոր հայ երաժշտասերների սրտերում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ