Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Շոկոլադե կրեմ-աղանդեր

am
sokolade-krem-axander

Բաղադրիչներ`

շոկոլադ սև - 200 գր (60-70 տոկոս կակաոյի պարունակությամբ)

սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ

կարագ - 50 գր

կակաո - 2 ճ/գդ

շաքարավազ - 1 ճ/գդ

աղ - 1 պտղունց

 

Պատրաստման եղանակ`

Շոկոլադը մասնատում ենք: Շաքարավազը, աղը և կակաոն խառնում ենք իրար: Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի, մի փոքր լցնում շաքարավազով զանգվածի մեջ և խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան, ավելացնում ենք մանրացված շոկոլադը, կարագը, մնացած սերուցքը և խառնում մինչև վերջինս լուծվի (բավական թանձր և համասեռ կրեմ ենք ստանում: Կրեմը լցնում ենք բաժակների մեջ և առնվազն 6 ժամով դնում սառնարանում: Կարող ենք մատուցել թարմ մրգերի հետ:

Բարի ախորժակ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ