Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Շոկոլադե մաֆիններ

am
sokolade-mafinner

Բաղադրիչներ

կակաո - 5 ճ/գդ

կարագ - 50 գր

վանիլին - 1 պտղունց

փխրեցուցիչ - 0,5 թ/գդ

շաքարավազ - 180 գր

ալյուր - 6 ճ/գդ

ձու - 3 հատ

թթվասեր - 4 ճ/գդ

աղ - 1 պտղունց

շաքարի փոշի - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Կարագն ու շաքարավազը լավ հարել, ավելացնել ձվերը, վանիլինը, կակաոն և աղը։ Զանգվածը շատ լավ հարել, ավելացնել թթվասերն ու ալյուրը։ Խմորը լցնել բուսայուղապատ ձևամանների մեջ և թխել նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 25 րոպե։  Մաֆինները ցանկության դեպքում կարող եք դնել թղթե ձևամանների մեջ, վրան շաքարի փոշի ցանել և մատուցել։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ