Սորոսի տան փոստարկղում հայտնաբերվել է ռումբ

am
sorosi-tan-postarkxoum-haytnabervel-e-roumb

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում, որը գտնվում է Վեսթչեսթերում, հայտնաբերվել է ռումբ։

Այս մասին գրում է The New York Times-ը։ Ռումբը չի պայթել, իսկ հայտնաբերման ժամանակ էլ միլիարդատերը տանը չի եղել։ Ոստիկանությունը ահազանգը ստացել է երկուշաբթի երեկոյան։ Դեպքի վայր ժամանած սակրավորները կառավարելի պայթյունի եղանակով ռումբը վնասազերծել են։ Պայթուցիկ սարքը հայտնաբերել էր տան աշխատակիցներից մեկը։

Գործը փոխանցվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին։ Պարբերականը նշում է, որ ԱՄՆ Դեոմկրատական կուսակցությանը ֆինանսավորող Ջորջ Սորոսը հաճախ է դառնում թիրախ տարբեր հակառակորդների կողմից։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ