Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Շորթման մեջ մեղադրվող լրագրողն ազատ կարձակվի

am
sortman-mej-mexadrvox-lragroxn-azat-karcakvi

Հուլիսի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի) բավարարեց ներկայացված վերաքննիչ բողոքը եւ Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելը ճանաչեց թույլատրելի՝ գրավի չափ սահմանելով 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Սահմանված չափով գումարը վճարելուց եւ դրա մասին ապացույցը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո Գայանե Մանուկյանը գործի նախաքննությանը կմասնակցի ազատության մեջ գտնվելու պայմաններում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության 6-րդ վաչության աշխատակիցները շորթում կատարելու կասկածանքով ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից բերման են ենթարկվել Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանին, ում մոտ հայտնաբերվել է 400 հազար դրամ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ լրագրողը ՃՈ պաշտոնատար անձին ասել էր, թե վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ ունի եւ դրանք չհրապարակելու համար նրանից գումար էր պահանջել ու գումարը ստանալուց հետո բերման ենթարկվել։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ