Սուպերգավաթի Լիվերպուլ-Չելսի հանդիպումը կսպասարկի կին մրցավար

am
soupergavati-liverpoul-celsi-handipoume-kspasarki-kin-mrcavar

ՈՒԵՖԱ-ն կողմնորոշվել է մրցավարական բրիգադի հարցում, որը կսպասարկի «Լիվերպուլի» և «Չելսիի» միջև Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը: Պաշտոնական կայքում նշվում է, որ հանդիպման գլխավոր մրցավարը կլինի ֆրանսիացի Ստեֆանի Ֆրապարը:

Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ կին-մրցավար կաշխատի ՈՒԵՖԱ-ի խոշոր մրցաշարի՝ տղամարդկանց թիմերի մասնակցությամբ խաղում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի գործող հաղթողների միջև խաղըկկայանա օգոստոսի 14-ին՝ Ստամբուլում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ