Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Սուրբ Հարության տոնի հաջորդ օրը Մեռելոց է

am
sourb-haroutyan-toni-hajord-ore-mereloc-e

Այսօր՝ ապրիլի 22-ին, Ս․ Հարության տոնի հաջորդ օրը, ըստ Առաքելական եկեղեցու տոնացույցի Մեռելոց է։ Ըստ եկեղեցական ընկալման, այսօր քրիստոնյաները կարող են այցելել գերեզմանոցներ, իրենց հարազատներին եւ Ս․ Զատկի՝ Քրիստոսի Հարության բարի լուրը կամ ավետիսը փոխանցել նաեւ իրենց ննջեցյալներին։

Հիշեցնենք, որ Հիշատակ մեռելոցը նվիրված է ննջեցյալներին: Մեռելոցը հաջորդում է Տաղավար տոներին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, ս. Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն ս. Աստվածածնի, Խաչվերաց: Այս տոներից անմիջապես հետո՝ երկուշաբթի օրերը, գերեզմանատների մատուռներում ննջեցյալների հոգիների հանգստության համար մատուցվում է Պատարագ: Հավատացյալ ժողովուրդն այցելում է հարազատների գերեզմանները, օրհնել է տալիս, խունկ ծխում՝ ի նշան քրիստոնեական հավատքի, որ Վերջին դատաստանին մեռելների հարություն է լինելու, և յուրաքանչյուր ոք տեսնելու է իր հարազատներին:

Գերեզմաններ այցելելու և գերեզմանօրհնեքը՝ հոգեհանգիստը, կատարելու բուն նշանակությունն ավետումն է, թե Հիսուսի օրինակով արդեն իսկ հաստատված է մեռելների հարությունը քրիստոսյան՝ անապակ մարմնով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ