Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Սուրեն Պապիկյանն ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

am
souren-papikyann-aemg-glxavor-tnoreni-texakali-het-qnnarkel-e-hamagorcakcoutyan-herankarnere

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանին տրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքը՝ երկուստեք կարևորելով դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

Նախարար Սուրեն Պապիկյանը գործընկերոջն է ներկայացրել ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը՝ այս տեսակետից ընդգծելով Գործակալության կողմից ոլորտի մասնագետների պրոֆեսիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներին և վերապատրաստման սեմինարներին հայ մասնագետների ակտիվ ներգրավվածությունը։

Դաժու Յանգն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կարևոր ներդրումը տեխնիկական համագործակցության ապահովման գործում՝ որպես ձեռքբերում հիշատակելով Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև 2018-2023թթ․ տեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքումը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ