Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Շուտով կլինի Կ.Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ կառավարության գրավոր կանոնագիրը

am es
soutov-klini-kpolsi-hayoc-patriarqi-entroutyan-veraberyal-karavaroutyan-gravor-kanonagire

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության կողմից ներկայացվելիք կանոնագիրը։

Մինչ այդ՝ օգոստոսի 30-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Պետրոս Շիրինօղլուն հանդիպել են Էրդողանի հետ և կարճ զրույց ունեցել։ Թուրքիայի նախագահը հարցրել է, թե ինչպես են ընթանում պատրիարքի ընտրության աշխատանքները։ Մաշալյանը և Շիրինօղլուն պատասխանել են, որ սպասում են կանոնագրին։

Էրդողանը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից տեղեկություններ է պահանջել այդ առնչությամբ։ Վերջինս հայտնել է, որ մոտ մեկ շաբաթից կառավարության կողմից ներկայացվելիք կանոնագիրն արդեն պատրաստ կլինի։

Լրահոս

Նմանատիպ նորություններ