Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Շուտով մեր զինվոր Արթուրը լրիվ ինքնուրույն կքայլի (տեսանյութ)

am
soutov-mer-zinvor-artoure-lriv-inqnourouyn-kqayli-tesanyout

Շուտով մեր Զինվոր Արթուրը լրիվ ինքնուրույն կքայլի: Թիմային աշխատանքի հերթական արդյունքը: Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Գրառմանը կիս Մուրադյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է վիրավորում ստացած Արթուրը քայլում:

«Արթուրին հաջողվեց սայլակից ոտքի հանել ընդամենը 2 ամսվա ընթացքում: Մեր մասնագետները սկսել են աշխատանքը վիրահատությունից օրեր անց, ինչի շնորհիվ կարճ ժամանակահատվածում կարողացել ենք հասնել նման դրական արդյունքի:

Վերականգնողական բուժման տևողությունը մի քանի անգամ կարող է կրճատվել, եթե մասնագետները ճիշտ ժամանակին սկսեն իրենց աշխատանքը»,- գրել է Մուրադյանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ