Արամ Խաչատրյանի «Սպարտակը» կցուցադրվի Հունաստանի հնագույն ամֆիթատրոնում

am ru
spartak-arama-xacaturana-pokajut-v-drevnem-amfiteatre-grecii

Հունաստանում՝ Ատտիկուսի Օդեոն հնագույն ամֆիթատրոնում, տեղի կունենա Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ցուցադրությունը, որը բեմադրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բալետմեյստեր Յուրի Գրիգորովիչը:

«Այս տարի իմ «Սպարտակ» բալետը դարձավ 50 տարեկան: «Սպարտակ»-ը մի քանի տասնյակ երկրներում է բեմադրվել, բազմիցս նաև Հունաստանում: Մեծ թատրոնի բեմադրությունը այստեղ առաջին անգամ 40 տարի առաջ էր: Եվ մենք այդ ժամանակ էլ հանդես եկանք այս մեծ հնագույն ամֆիթատրոնում», - ասել է Յուրի Գրիգորովիչը:

Գրիգորովիչը նաեւ նշել է, որ այս անգամ իր թատերախումբը հուզված կլինի ինչպես առաջին անգամ, քանի որ ներկայացմանը ներկա կգտնեն այն մարդիկ, ովքեր ներկա են եղել նաև առաջին ցուցադրության ժամանակ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ