Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը նշել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները

am en ru
spiker-parlamenta-turcii-nazval-uslovia-dla-normalizacii-otnoseniy-s-armeniey

Թուրքիայի խորհրդարանի նախագահ, երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Անթալիայում ընթացող Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովի ժամանակ մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունները, ինչպես նաեւ խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին:

«Եթե դուք իսկապես ցանկանում եք կարգավորել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները, ուրեմն պետք է հրաժարվեք Հայոց ցեղասպանության վերաբերյալ հավակնություններից. այդ հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները: Հայաստանը նաև պետք է հրաժարվի Ադրբեջանի տարածքների օկուպացիայից », - հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Անթալիայում տեղի ունեցող Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովի ժամանակ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը: Բինալի Յըլդըրըմի ելույթի ժամանակ Շարմազանովը լքել էր դահլիճը` ի նշան Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացիայի դեմ բողոքի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ