Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակված նյութում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ

am
spitak-tan-facebook-i-pastonakan-ejoum-hraparakvac-nyoutoum-dolari-ou-youani-koxqin-haytnvel-e-hin-haykakan-100-dram

Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային արժույթների պատկերներով լուսանկարների կոլաժ:

Լուսանկարում պատկերված են ամերիկյան դոլար, չինական յուան և հայկական դրամ՝ ներքևի աջ անկյունում։ Լուսանկարում դրամի ներկայությունը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցի հայ օգտատերերի շրջանում:

«Մի տեսակ չգիտեմ ինչ զգալ, երբ Սպիտակ տան պաշտոնական էջը հրապարակում է նյութ, որի նկարում դոլար է, յուան ու հայկական` շրջանառությունից դուրս եկած 100 դրամ: Ձեր առևտրային պատերազմներին մեր դրամը չխառնե՛ք»,- գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ