Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ

Դյուամել

Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ Գերմանիայում

am
spitaki-erkrasarji-30-rd-tarelicin-nvirvac-hamerg-germaniayoum

Դեկտեմբերի 23-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի Զուլ քաղաքի Մայր Տաճարում տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ։

Թյուրինգիայի տղամարդկանց երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Մայք Գրուխենբերգի գլխավորությամբ, հանդես եկավ Կոմիտասի, Հենդելի, Բախի, ինչպես նաև Գերմանական Սուրբծննդյան երգերի կատարումներով։

Իր ողջույնի խոսքում Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, երգչախմբի անդամներին և կազմակերպիչներին, նշեց, որ պարտավորված է զգում ելույթ ունենալ այսօրվա համերգի շրջանակներում։ Դեսպանի խոսքով` բարեգործությունը սահմաններ չի ճանաչում, և դրա վառ ապացույցներից է Մայր Տաճարում կազմակերպված այս համերգը. «Ինչպես երեսուն տարի առաջ Զուլ քաղաքի բնակիչներն իրենց օգնության ձեռքը մեկնեցին Հայաստանին, այնպես էլ այսօր նրանք շարունակում են բարեգործական ծրագիր իրականացնել Հայաստանում»:

Համերգին ներկա շուրջ 1000 հանդիսատեսի թվում էին Զուլի քաղաքապետ Անդրե Քնապպը, քաղաքային խորհրդի անդամներ, հոգևորականներ և այլք:

Տեղեկանք. Թյուրինգիա երկրամասի Զուլ քաղաքի Մայր Տաճարը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության գոյության տարիներին չէր ծառայում որպես եկեղեցի։ Այդ շրջանում Թյուրինգիայի տղամարդկանց երգչախմբի ղեկավար Հուբերտ Ֆոյգտը բազմիցս դիմել էր իշխանություններին` խնդրելով թույլ տալ համերգով հանդես գալ Զուլի Մայր Տաճարում, սակայն բոլոր դիմումները մերժվել էին։ 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ֆոյգտը վերստին դիմեց տեղական իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ անցկացնել բարեգործական համերգ: 1988թ. դեկտեմբերի 17-ին թույլ տրվեց Մայր Տաճարում կազմակերպել այդ համերգը, որից ստացված ողջ հասույթը փոխանցվեց Հայաստան։ 30 տարի անց Զուլի Մայր Տաճարում կայացած բարեգործական համերգի հասույթը ևս կփոխանցվի Հայաստան` Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի միջնակարգ դպրոցին, որտեղ գերմաներենը շարունակում է դասավանդվել որպես օտար լեզու:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ