Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Շփման գծի փոփոխություն՝ առանց կարգավիճակն ամրագրելու, այս ուղղությամբ է գնում իշխանությունը. Դավիթ Շահնազարյան

ru am
spman-gci-popoxoutyoun-aranc-kargavijakn-amragrelou--ays-ouxoutyamb-e-gnoum-isxanoutyoune-sarhnazaryan

«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բանակցությունների սեղանին եղել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և ժնևի օրակարգերը, որոնք վերաբերում են շփման գծում լարվածության թուլացմանը նպաստող միջոցառումների իրականացմանը, ինչի մասին իրենց հայտարարություններում նշել են եռանախագահողները»: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հիշեցրեց Դավիթ Շահնազարյանը. Ապա անդրադարձավ այն իրավիճակին որ ստեղծվել է Փաշինյանի իշխանության գալուց ի վեր:

«Երբ հունիսի 13-ին եռանախագահողները ժամանեցին Երևան ու հանդիպեցին ՀՀ ղեկավարության հետ, դրանից հետո իրենց հայտարարություններում նրանք բառ անգամ չեն ասում այդ մասին: Այսօր խոսքը բացառապես բովանդակային բանակցությունների մասին է»,-տեղեկացրեց Շահնազարյանը շեշտելով՝ սա լուրջ կորուստ է մեզ համար.

«Դա չափազանց լուրջ և, կարծում եմ, արդեն անշրջելի կորուստ է հայկական կողմի համար»:

Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաև հարցին, թե ի՞նչ բովանդակային բանակցությունների մասին է այժմ խոսքը, ինչի՞ շուրջ են հիմա կողմերը բանակցում. «Բովանդակության մասին, գիտակցաբար, թե՞ անգիտակցաբար, հասկանալով, թե՞ չհասկանալով, բարձրաձայնել է ինքը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորաբար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերի 25-ին, ունեցած իր ելույթում, նաև դրանից հետո: Հիշո՞ւմ եք իր խոսքը, ասաց՝ իր կառավարության համար չափազանց կարևոր է ԼՂ կարգավիճակն ու անվտանգությունը»:

Շահնազարյանն այս ձևակերպման վրա հրավիրեց լրագրողների ուշադրությունը, նշելով. «Ներկա իշխանության դիրքորոշմամբ, այս երկու հասկացողություններն իրարից տարանջատվել են: Սա արդեն շատ լուրջ նահանջ է այն դիրքորոշումից, որն ուներ նախկին իշխանությունը»:

Իսկ թե ո՞րն էր նախկինում եղած դիրքորոշումը՝ Շահնազարյանը այսպես ներկայացրեց.

«Այն հետևյալն էր, կարգավիճակ՝ տարածքների դիմաց: Այսինքն, խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, որտեղ բոլոր հարցերը պետք է ամրագրված լինեին: Երբ այս երկուսը տարանջատում ենք իրարից, դա նշանակում է կարգավիճակից բացի կարող է լինել ինչ-որ այլ անվտանգության երաշխիքներ՝ առանց Արցախի Հանրապետության միջազգային կարագավիճակն ամրագրելու: Այսօրվա աշխարհում չի գործում անվտանգության այն համակարգը, որը գոյություն ուներ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և որևէ միջազգային երաշխիք չի կարող ընդունելի լինել, քանի դեռ կարգավիճակն ամրագրված չէ: Ամենաբարձր աստիճանի անվտանգությունը, դա հենց կարգավիճակն է»:

Շահնազարյանի հետևությունն է. «Տարանջատելով այդ երկուսը, նշանակում է համաձայնվել բոլոր այն տարբերակներին, որոնց մասին խոսում են թե՛ ՌԴ-ում, թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում: Մասնավորաբար, Թրամփի՝ ՀՀ ղեկավարությանն ուղղված շնորհավորանքում ասվում էր, որ ամիսներ անց սկսվելու են լուրջ բանակցություններ, նաև հիշենք Բոլթանի հայտարարությունը՝ արված Երևանում: Այսինքն, այդ բովանդակային բանակցությունները վարվում են այն բանաձևով, որով տարանջատվում է անվտանգությունը կարագավիճակից: Սա ինչ է նշանակում ՝շփման գծի փոփոխություն, առանց կարգավիճակն ամրագրելու, ինչ որ խոստումներ

Այսօր աշխարհում այն իրավիճակն, որ որևէ խոստում, նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, եռանախագահող երկրների կողմից չեն կարող լուրջ ընկալվել: Սա արդեն ոչ թե նահանջ է՝ մեկ, կամ երկու քայլ, այլ մեծագույն զիջում; Հիմա ներկայիս կառավարությունն այս ձևով է փորձում բանակցել»,-ասաց Շահնազարյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ