Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն ամփոփել է Բաթումիի մրցաշարը

am
sportayin-marmnamarzoutyan-hayastani-havaqakann-ampopel-e-batoumii-mrcasare

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է գրավել Վրաստանի Բաթումի քաղաքում սեպտեմբերի 2-6-ը տեղի ունեցած Ռուսուդան Սիխրաուլիձեի անվան գավաթի խաղարկության թիմային պայքարում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ամփոփել է մրցաշարը: Հավաքականի մարզչի խոսքերը մեջբերում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

«Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան, Էրիկ Բաղդասարյան կազմով 10 թիմերի պայքարում գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն Լիտվայի թիմին: Մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը բազմամարտում զբաղեցրեց 2-րդ տեղը, երիտասարդական մրցաշարում Գագիկ Խաչիկյանը դարձավ հաղթող, իսկ Էրիկ Բաղդասարյանը գրավեց 2-րդ տեղը: Ազատ վարժությունում եւ նժույգ թափերում Գագիկ Խաչիկյանն առաջինն էր երիտասարդների պայքարում, իսկ օղակներում՝ 3-րդը, Էրիկ Բաղդասարյանը նժույգ թափերում 2-րդն էր, օղակներում՝ նույնպես:

Հենացատկում և զուգափայտերի վարժությունում էրիկ Բաղդասարյանն առաջինն էր, պտտաձողում՝ 2-րդը, Գագիկ Խաչիկյանը հենացատկում 3-րդն էր, զուգափայտերի վարժությունում՝ 2-րդը: Ազատ վարժության մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը 3-րդն էր, նժույգ թափերում Հարություն Մերդինյանը գրավեց առաջին տեղը, օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը լավագույնն էր, իսկ Արթուր Ավետիսյանը՝ 2-րդը: Կանանց պայքարում Աննա Գրիգորյանը հենացատկում զբաղեցրեց 3-րդ տեղը»:

«Հիմնական նպատակը փորձ ձեռք բերելն է երիտասարդների համար: Ես գոհ եմ, լավ արդյունքներ էին: Հարություն Մերդինյանի և Արթուր Թովմասյանի համար սա աշխարհի առաջնությունից առաջ նախապատրաստական փուլ էր և, բնական է, որ իրենց լավագույն մարզավիճակում չեն՝ չնայած երկուսն էլ առաջին տեղն են զբաղեցրել: Ծրագրված է, որ ԱԱ-ի ժամանակ նրանք կլինեն լավագույն մարզավիճակում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ