Սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար նախարարությունը նոր ժամկետներ է սահմանել

am
spyourqahay-dimordneri-endouneloutyan-hamar-naxararoutyoune-nor-jamketner-e-sahmanel

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար գերատեսչությունը սահմանել է փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության ժամկետներ: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդներն ընդունելության համար կարող են դիմել մինչև 2019 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ: Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար սահմանված ժամկետը մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ն է:

Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ կարող են դիմել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ, իսկ վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ:

Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ ընդունելության ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ, իսկ վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ: Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար դիմորդները կարող են դիմել մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ: Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար սահմանված ժամկետը մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ է:

Սփյուռքահայերի փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուրաշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00): Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուրշաբաթվա երկուշաբթիչորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը(ընդմիջում` 13:00-14:00):

Լրահոս

Նմանատիպ նորություններ