Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը և Իտալիայի դեսպանը զրուցել են Իտալիայում հայկական համայնքի ներկայիս վիճակի մասին

am
spyourqi-gorceri-glxavor-hancnakatare-e-italiayi-despane-zroucel-en-italiayoumhaykakan-hamaynqi-nerkayis-vijaki-masin

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Իտալիայում հայկական համայնքի ներկայիս վիճակին, երկու երկրների պատմական ընդհանրություններին, որոնց մեկն էլ բազմամիլիոնանոց սփյուռքների առկայությունն է:

Ապա պարոն դեսպանը ներկայացրեց «Մշակութային ժառանգության պահպանման, կառավարման և արժևորման տարածաշրջանային կետրոն»-ROCHEMP ծրագիրը, որի մեկնարկին մասնակցություն է ունեցել նաև Հանձնակատարի գրասենյակը: Դեսպան Դել Մոնակոն հատուկ խոսեց նաև դեսպանատան մեկ այլ նախաձեռնության՝ OGNI DOVE-ի մասին («Ամենուրեք»), որը յուրօրինակ հարգանքի տուրք է Հայաստանում և սփյուռքում բնակվող բոլոր հայերին: Զարեհ Սինանյանը ողջունեց նախաձեռնություններն ու համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

Լրահոս

Նմանատիպ նորություններ