Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, գուցե դառնա դեպարտամենտ. Մխիթար Հայրապետյան

am
spyourqi-naxararoutyoune-kloucarvi--gouce-darna-departament-mxitar-hayrapetyan

Սփյուռքի նախարարության լուծարման վերաբերյալ մենք ունենք մեր մտահոգությունները, քանի որ առկա փաստաթղթում հստակ չի նշվում, թե նախարարության գործառույթները որ գերատեսչությունն է ստանձնելու: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

« Սահմանված աշխատանքային ընթացակարգով մենք նախարարության լուծարման վերաբերյալ մեր մտահոգությունները հայտնել ենք քաղաքական թիմին: Ես ինքս կիսում եմ նախարարության աշխատակցիների դժգոհությունները: Ինստիտուցիոնալ առումով ինձ համար չափազանց կարևոր է ապահովել գործառույթների ժառանգականությունը, կարևոր է նաև հասկանալ, թե որ ինստիտուտն է կատարելու Սփյուռքի հետ տարվող աշխատանքները»,- ասաց Հայրապետյանը:

Վերջինս չբացառեց նաև նախարարության՝ այլ գերատեսչութայն կազմում հայտնվելը:

«Չեմ բացառում, որ սփյուռքի նախարարությունը այլ նախարարության կազմում կներառվի: Ամենայն հավանականությամբ այդպես կլինի: Մեր պատկերացմամբ այլ նախարարության կազմում կլինի դեպարտամենտ, որտեղ կներգրավվեն Սփյուռքի նախարարության ներկա աշխատակիցները»,- ասաց Հայրապետյանը:

Տեսանյութը՝ 24news-ի

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ