Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

«Սրտումս` Երևան». Հայաստանի մայրաքաղաքը տոնում է հիմնադրման 2801-րդ տարեդարձը

am
srtoums-erean-hayastani-mayraqaxaqe-tonoum-e-himnadrman-2801-rd-taredarce

 

Երևանի ծննդյան առթիվ տոնական միջոցառումներ են կազմակերպվել քաղաքի բոլոր վարչական շրջաններում, որոնք կմեկնարկեն ժամը 19:00-ից և կշարունակվեն մինչև 22:00-ը: Յուրաքանչյուր վարչական շրջանում կհնչի մի ոճի երաժշտություն. Աջափնյակում կլինի էստրադային համերգ, Ավանում՝մանկապատանեկան, Արաբկիրում՝ դասական, Դավթաշենում կհնչի ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երգ ու պար, Կենտրոնում` փոփ համերգ, Մալաթիայում՝ էստրադային բեմն է, էլեկտրոնային երաժշտություն կհնչի Նոր Նորքում, ազգագրականը՝ Նորք-Մարաշում, ռոք՝  Նուբարաշենում։ Հեղինակ-կատարողները կներկայանան Շենգավիթ վարչական շրջանում, Քանաքեռ-Զեյթունում էլ կհնչի ռետրո երաժշտություն:

«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Կներկայացվի մեկ տարվա հաշվետվությունը, կլինի նաև պարգևատրման արարողություն ու մշակութային մաս։

Լրահոս

Նմանատիպ նորություններ