Ստամբուլի Մաբեթ փողոցը կրկին կվերանվանվի Տատյան փողոց

am
stambouli-mabet-poxoce-krkin-kveranvanvi-tatyan-poxoc

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի համայնքապետարանը տեղի բնակչության պահանջով միաձայն որոշել է Մաբեթ փողոցը վերանվանել Տատյան փողոց։ Որոշումը կիրագործվի այսօր՝ փետրվարի 5-ին։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am կայքից:

Բաքըրքյոյի շրջանի Զեյինլիք թաղամասի Մաբեթ փողոցում, որտեղ գտնվում են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին և Դադյան հայկական վարժարանը, «Տատյան» անունը կրող ցուցատախտակ կամրացվի։

Բաքըրքյոյի համայնքապետ Բյուլենթ Քերիմօղլուն հիշեցրել է, որ Հովհաննես Տատյանը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հիմնել է Բեյքոզի թղթի գործարանը, Էյուբի տեքստիլի գործարանը, Հերեքեյի տեքստիլի գործարանը, Զեյթինբուրնուի դարբնոցը և Իզմիթի տեքստիլի գործարանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ վերոնշյալ փողոցը Բաքըրքյոյի համայնքապետարանի որոշմամբ անվանվել էր Տատյան փողոց, սակայն որոշումն այնուհետև չեղարկվել էր, քանի որ Ստամբուլի քաղաքապետարանը չէր վավերացրել այն։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ