Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում առաջատարն ընդդիմադիր թեկնածուն է

am
stambouli-qaxaqapeti-entroutyounneroum-arajatarn-enddimadir-teknacoun-e

Թուրքիայի Բարձրագույն Ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հայտարարություն է տարածել երկրում տեղի ուենցած տեղական ինքնակառավարման ընտրությունների վերաբերյալ: Այս մաիսն տեղեկանում ենք Anadolu լրատվական գործակալությունից:

Ըստ նրա՝ սկսվել է բողոքների ուսումնասիրման գործընթացը:

«Այս պահին կուսակցություններին տեղեկացվելէ ընտրական տեղամասերի ավելի քան 80 տոկոսի քվեարկության արդյունքների մասին: Քիչ հետո կտրամադրվի նաև այն ընտրատեղամասերի տեղեկատվությունը, որտեղից բողոքներ չեն ստացել», - ասել է Գյուվենը:

Վերջինս նաև մեկնաբանել է Ստամբուլի քաղաքապետի ընտրության քվեարկության արդյունքները:

«Այս պահին համակարգում դեռևս գրանցվել են գործող 31.186 ընտրական տեղամասերից միայն 31.102-ի քվեարկության արդյունքները, մնացած 84 ընտրատեղամասերում քննվում են բողոքները: Այս պահի դրությամբ ստացված արդյունքները հետևյալն են. ​​Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4159650 ձայն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 4131761: Բողոքարկումների քննությունը շարունակվում է»,- նշել է Գյուվենը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 31-ին, Թուրքիայում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ