Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Շտապօգնության ծառայության բյուջեն կավելանա 2 միլիոն դոլարով

am
stapognoutyan-carayoutyan-byoujen-kavelana-2-milion-dolarov

Շտապօգնության ծառայության բյուջեն 3 մլրդ դրամից նախատեսվում է դարձնել 4 մլրդ դրամ:

Այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:

Շտապօգնության տարեկան բյուջեն մոտ 3 մլրդ դրամ է: Հաջորդ տարի նախատեսվում է այն 1 միլիարդ դրամով բարձրացնել: Դա հնարավորություն կտա ունենալ շտապօգնության ավելի շատ բրիգադներ, ավելի շատ մարդ կկարողանանք մարզերից տեղափոխել Երևան: Բյուջեի ավելացման արդյունքում կկարողանանք բարձրացնել նաև բրիգադների աշխատավարձերի չափը»,- ասաց Թորոսյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ