Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Ստաս Նամինը «Հայաստանի հնագույն տաճարները» խորագրով ֆիլմ է նկարահանել (տեսանյութ)

am en ru es
stas-namine-hayastani-hnagouyn-tajarnere-xoragrov-film-e-nkarahanel-tesanyout

Երաժիշտ և ռեժիսոր Ստաս Նամինը «Հայաստանի հնագույն տաճարները» խորագրով ֆիլմ է նկարահանել: Նամինը ֆիլմը ներկայացնելիս ասել է.  «Մանկուց Հայաստանն ինձ համար  կախարդական աշխարհ էր, որի մասին մշտապես խոսում էր մայրս իսկ հեռավոր լեռնային գյուղում, որն ունի գեղեցիկ ռոմանտիկ անվանում՝ Սանահին, ծնվել են պապիկս և նրա եղբայրները: Հայաստանի հետ է կապված իմ ընտանիքի անդամների կյանքը, և, ըստ էության, ես ինքս էլ հայ եմ՝ ծնված և մեծացած  լինելով Մոսկվայում»:

Ինչպես գրում է vstrokax.net-ը, մանկության տարիներին Ստասը շատ է այցելել իր պատմական հայրենիք, այդ այցերը, սակայն էպիզոդիկ էին: Միայն մի քանի տարի առաջ իր ընկերոջ՝ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի հրավերով Նամինը ավելի երկար ժամանակով Հայաստան է այցելել:

Նա այցելել է բազմաթիվ տեսարժան վայրերում է եղել, այցելել հայտնի պատմական հուշարձաններ, բազմաթիվ հնագույն տաճարներ, և այդ ամենը տեսանկարահանել է: Այդ ամենի արդյունքում էլ ֆիլմ է ծնվել:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ