Բանակցություններ՝ Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ազատագրման համար. Ալիևն իր հին երգն է երգում

am en es ru
status-kvo-doljen-bity-izmenen--aliev---ob-uregulirovanii-karabaxskogo-konflikta

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսօր ելույթ ունենալով Բաքվի VII ֆորումի ժամանակ, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխությունն անընդունելի է ադրբեջանական կողմի համար:

«Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, և ոչ թե պարզապես բանակցելու համար: Դրանք պետք է հանգեցնեն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրմանը: Ստատուս քվոն պետք է փոխվի: Դրա համար Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ