Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Ստելը վնասում է ոչ թե ստախոսության թիրախի, այլ ստողի առողջությանը. Աննա Նաղդալյան

am
stele-vnasoum-e-oc-te-staxosoutyan-tiraxi--ayl-stoxi-aroxjoutyane-anna-naxdalyan

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Շաբաթ օրը ստացված կարելի է համարել, քանի որ fake news-ի ֆաբրիկայի «հեղինակները» գերազանցեցին իրենց՝ գլխի չընկնելով հերթական «արտադրանքը» բաց թողնելուց առաջ ստուգել ԱԳ նախարարի օրակարգը և մինչ «ստեղծագործության» հրապարակումը արձանագրել, որ Զոհրաբ Մնացականյանն անցյալ շաբաթ գտնվում էր արտերկրում:

Հիշեցնենք, որ ստելը վնասում է ոչ թե ստախոսության թիրախի, այլ ստողի առողջությանը»,- գրել է նա:

Նշենք, որ երեկ համացանցում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ անցյալ շաբաթ աշխատավայրում կտրուկ վատացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի առողջական վիճակը, ԱԳՆ աշխատակազմը ստիպված է եղել շտապ օգնություն կանչել։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ