Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ստեփանակերտի հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես

am es
stepanakerti-hraparakoum-kazmakerpvelou-e-razmakan-texnikayi-e-sparazinoutyan-coucahandes

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:

Ինչպես  տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, «Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել  զինվորական ճաշ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ