Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Ստեփանակերտում հարգել են Շառլ Ազնավուրի հիշատակը

am
stepanakertoum-hargel-en-sarl-aznavouri-hisatake

Հոկտեմբերի 1-ին լրանում է ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի մահվան մեկ տարին:

Այսօր  Ստեփանակերտի  Շառլ  Ազնավուրի  անվան  մշակույթի   կենտրոնի   աշխատակիցները  ծաղիկներ  և  ծաղկեպսակ  են  խոնարհել   հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում տեղադրված «Հավերժություն» քանդակի մոտ: 

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  Շառլ  Ազնավուրի  անվան  մշակույթի   կենտրոնի     տնօրեն  Արմեն  Հովսեփյանն ասել  է, որ Շառլ Ազնավուրը   հայ     և    ֆրանսիացի   ժողովրդի    հպարտությունն է: Նա աշխարհին ճանաչելի  է  դարձրել  հայ ժողովրդի իրական պատմությունը: Անգնահատելի է նրա անսահման մեծ ավանդը հայության  հզոր ապագայի համար:   

Ա. Հովսեփյանի  խոսքով՝   Շառլ  Ազնավուր  անունը    դարեր   շարունակ   կմնա  յուրաքանչյուր   հայի    սրտում: 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ