Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Ստեփանակերտում կազմակերպվել է զինտեխնիկայի ցուցադրություն

stepanakertoum-kazmakerpvel-e-zintexnikayi-coucadroutyoun

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ «Վերածննդի» հրապարակում, կազմակերպվել է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես։ Ինչպես Ստեփանակերտից հայտնում է Հայ ձայնի թղթակիցը, ցուցադրության ժամանակ ներկայացվել են մի շարք զինատեսակներ, որոնք կա՛մ ստեղծվել են հայ մասնագետների կողմից, կա՛մ կատարելագործվել նրանց ջանքերով: 
Առանձնակի ուշադրության են արժանի անօդաչու թռչող սարքերը, դիպուկահարները, գնդացիրները:

 Սեփական արտադրության զինատեսակների շարքում առանձնացնենք Օպտիկաէլեկտրային ճնշման համակարգը։ Այն հատուկ մշակված սարքավորում է, որն իրականացնում է հայտնաբերված և առանձնացված օբյեկտների ճնշում լազերային ճառագայթի միջոցով։ Այս համակարգը կառավարվում է օպերատորի կողմից։

Հակակառավարվող կրակային համալիրն, օրինակ, որի համակարգը հավաքվել է Արցախում մեր հայրենակից մասնագետների կողմից, հնարավոր է կիրառել նաև միջդիրքային հատվածների և չպահվող մարտական դիրքերի պահպանության ընթացքումը։

Հատկապես ուշագրավ էին Հարվածային ԱԹՍ-ները՝ նախատեսված մինչև 5 կմ հեռավորությամբ վերգետնյա շարժվող-անշարժ զրահատեխնիկայի, ռադիացիոն կայանների և այլնի ոչնչացման համար։

Հիշեցնենք, որ միջոցառումը կազմակերպվել է Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ