Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ստեփանակերտում մեկնարկել են բազկամարտի համահայկական մրցումները

am es
stepanakertoum-meknarkel-en-bazkamarti-hamahaykakan-mrcoumnere

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր՝ օգոստոսի 6-ին, Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում մեկնարկել են բազկամարտի մրցումները: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մրցումների գլխավոր մրցավար Սուրեն Պռազյանն ասել է, որ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից բազկամարտի մրցումներին մասնակցում են ավելի քան 85 մարզիկներ:

«Այսօր մարզիկները մրցում են ձախ ձեռքով, իսկ վաղը կանցկացնենք աջ ձեռքով մրցումները, որից հետո տեղի կունենան եզրափակիչ մարտերը: Վաղը նախատեսվում է նաև կատարել պարգևատրությունը:

Նշեմ, որ մեր մարզիկները բավականին լավ են պատրաստվել խաղերին և ունեն մեծ պոտենցիալ: Համահայկական խաղերի մասնակիցներին կմաղթեի հաջողություն և, իհարկե, հաղթանակներ»,- մասնավորապես նշել է Ս. Պռազյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ