Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Ստեղծվեց տնտեսության զարգացմանը նպաստող նոր հարթակ՝ «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն սկսեց իր գործունեությունը

am
stexcvec-tntesoutyan-zargacmane-npastox-nor-hartak-tntesakan-zargacman-naxacernoutyounneri-kentron-hk-n-sksec-ir-gorcouneoutyoune

Մեկնարկել է «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործունեությունը: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ին տեղեկացրին նորաստեղծ Կենտրոնից:

Տեղեկատվության համաձայն.

«Կենտրոնի գործունեության նպատակն է է տնտեսական ոլորտում անաչառ ու համապարփակ ուսումնասիրությունների, հետազոտությունների ու վերլուծությունների իրականացման միջոցով վստահելի կամուրջ ստեղծել պետական մարմինների, գործարար համայնքի և հասարակության միջև, երևան հանել տնտեսության առջև ծառացած խնդիրները և հանդես գալ տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններով:

Ներկայումս, անհրաժեշտություն է առաջացել բազմակողմանի և հավաստի վերլուծությունների և տարաբնույթ մասնագիտական հարթակների ստեղծման միջոցով հնարավորինս նպաստել մեր տնտեսության զարգացմանը: Ուստի կենտրոնը հավակնում է տնտեսական ոլորտում առանցքային դերակատարություն ստանձնել:

Հաշվի առնելով վերոնշյալը և մեր կողմից ուրվագծված գործունեության ուղղությունները, կենտրոնը բաց ու պատրաստակամ է համագործակցության համար: Կենտրոնը նաև պատրաստ է պատասխանել Ձեր կողմից հնչեցված հարցադրումներին՝ մեր կողմից իրականացված վերլուծությունների և տնտեսական բլոկում առկա զարգացումների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության՝ իրականացնել ուսումնասիրություններ, կառուցողական երկխոսության ապահովելու նպատակով»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ