Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի ինտեգրման գործընթացում Վրաստանի առաջընթացի մասին

am en ru
stoltenberge-haytararel-e-nato-i-integrman-gorcentacoum-vrastani-arajentaci-masin

Մարտի 24-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Թբիլիսիի: Այս մասին հաղորդում է Georgia Online- ը:

Մեկօրյա այցի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

Ըստ այցի օրակարգի՝ Ստոլտենբերգը մասնակցել է ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին, ինչպես նաև այցելել ՆԱՏՕ-ի հետ համատեղ վերապատրաստման և գնահատման կենտրոն:

TASS-ի հաղորդմամաբ, Վրաստանի վարչապետ Մամուկ Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ Ստոլտենբերգը հայտարարել է դաշինքի ինտեգրման գործընթացում Վրաստանի առաջընթացի մասին: Բախտաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ստոլտենբերգին Վրաստան կատարած այցի համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ