Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Ծաղկող ծիրանենիների երկիր. «Известия» պարբերականը՝ Հայաստանի մասին

am en ru
strana-cvetusix-abrikosovix-derevyev--izvestia---ob-armenii

«Իզվեստիա» ռուսական պարբերականը Հայաստանում գաստրոնոմիական տուրիզմի և երկրի տեսարժան վայրերի մասին հոդված է հրապարակել: Հոդվածում ներկայացված են այն տեսարժան վայրերը, որոնք զարմացնում են ռուս զբոսաշրջիկներին:

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ նորաձեւ եւ ժամանակակից հաստատությունների քանակով Երեւանը կարող է առաջ անցնել հարեւան երկրների մայրաքաղաքներից, իսկ մատուցողը պատրաստ է յուրաքանչյուր այցելուի խնդրանքով ցանկացած կերակրատեսակի վերաբերյալ լեգենդ պատմել:

Հոդվածագիր Եվգենի Պրիեմսկայան Հայաստան այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս բացի թոնրի խորովածից, տոլմայից և խափամայից անպայման համտեսել այկական ավանդական խաշը:

«Ասում են, որ պետք է խաշի հետ օգտագործվող լավագույն ըմպելիքը ծիրանի օղին կամ «Ջերմուկ» հանքային ջուրն է: Ընդհանուր առմամբ, ծիրանի գարեջուրը եւ գինին հիանալի կերպով համապատասխանում են հայկական տոնական սեղանին: Եվ, իհարկե, տնական կոմպոտները՝ քաղցր կեռասի, ելակի, ծիրանի կամ թթու` հոնի և սերկեւիլի: Սակայն չափից շատ չուտելու և երկրորդ, նույնիսկ երրորդ տեսակի ճաշատեսակները համտեսելու հնարավորություն ունենալու համար դժվարամարս կերակուրները, օրինակ, խաշը, Հայաստանում նախըտրելի է ուտել բողկով», - գրում է հեղինակը:

Հոդվածում նաեւ նշվում է, որ զբոսաշրջիկները անպայման պետք է փորձեն ձախլավա եւ գաթա, որոնք հատուկ ուշադրության են արժանի: Նաեւ ներկայացնվում է հայկական գինին եւ գինեգործությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ