SWITCH ինովացիոն տեխնոլոգիաների ցուցահանդեսում ՀՀ-ն առաջին անգամ կներկայանա միասնական տաղավարով

am es ru
switch-inovacion-texnologianeri-coucahandesoum-hh-n-arajin-angam-knerkayana-miasnakan-taxavarov

Սինգապուրում նոյեմբերի 11-13 տեղի է ունենալու SWITCH ինովացիոն տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին Հայաստանն առաջին անգամ ներկայացված է լինելու միասնական տաղավարով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Սա հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար իրենց արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու նոր հնարավորություն է: Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռնի ձեռք բերել նոր գործընկերներ և բացահայտել նոր շուկաներ Ասիական տարածաշրջանում: Տեխնոլոգիական ընկերությունների համար հայտարարում ենք մրցույթ՝ հայկական պատվիրակության մեջ ընդգրկվելու, ցուցահանդեսին մասնակցելու և միջազգային շուկայում սեփական արտադրանքը ներկայացնելու նպատակով»,-նշել է նախարարը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ