Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Սյունիքի մարզի կորած բնակչի դին գտել են Ողջի գետի մեջ՝ ջրահեղձ եղած վիճակում

am
syouiqi-marzi-korac-bnakci-din-gtel-en-oxji-geti-mej-jrahexc-exac-vijakoum

Ս.թ.հունիսի 15-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում հաղորդվել էր ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ,1950թ.ծնված Վ. Ա-ի անհայտ կորելու մասին։ Ս.թ.հունիսի 16-ին ժամը 13:30-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ծառայողների հետ համատեղ Վ. Ա-ի դին հայտնաբերել են Կովսական համայնքի «Կիրհանք» կոչվող տարածքով հոսող Ողջի գետի մեջ՝ ջրախեղդ եղած վիճակում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ