Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

«Տանը մենակ» կատակերգությունը շարունակություն կունենա

am
tane-menak-katakergoutyoune-sarounakoutyoun-kounena

20th Century Fox կինոընկերությունը նոր կյանք կհաղորդի մի քանի հայտնի ֆիլմերի: Ինչպես հայտնել է  The Hollywood Reporter-ը, կնկարահանվեն «Տանը մենակ» կատակերգության, «Գիշերը թանգարանում» ֆանտաստիկ ֆիլմի և «Թուլամորթի օրագիրը» ֆիլմի ռիմեյքերը:

Ֆայտնի ֆիլմերի նոր տարբերակները կներկայացվեն «Disney+»-ով, որի մեկնարկը տրվելու է 2019 թվականի նոյեմբերին:

Կինոնախագծերի իրականացման համար ժամկետներ դեռ չեն սահմանվել:

Հիշեցնենք, որ «Տանը մենակ» կատակերգությունը կինովարձույթում հայտնվեց 1990 թվականին և դարձավ իր ժամանակի ամենահայտնի ֆիլմն ու սուբծննդյան ֆիլմերի մեջ լավագույնենրից մեկը:

Ֆիլմում նկարահանվել էին Մակոլեյ Կալկին, Ջո Պեշին, Դանիել Ստերնը և Կետրին Օ'Հարան:

Ընդամենը 18 մլն դոլար բյուջեով նկարահանված ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքեց 476 մլն դոլար, իսկ երկու տարի անց ֆիլմի հեղինակները ներկայացրին հայտնի սյուժեի շարունակությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ