Թանգարանային գիշերը Մատենադարանում տարաբնույթ մշակութային միջոցառումներ կանցկացվեն

am en
tangaranayin-gisere-matenadaranoum-tarabnouyt-msakoutayin-mijocaroumner-kanckacven

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը շուրջ 10 տարի է միացել է «Թանգարանների միաջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին՝ ներկայանալով ինչպես հիմնական ցուցադրությամբ, այնպես էլ տարաբնույթ մշակութային մի շարք միջոցառումներով:

Այս տարի՝ մայիսի 18-ին, նախատեսվում են հետևյալ միջոցառումները՝

18:30-19:00

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի ելույթը
(Թանգարանային մասնաշենք, կենտրոնական ցուցասրահ)

19:30-20:30

Դասախոսություն «Միջնադարյան հայկական ձեռագրերի բնական ներկանյութերը.Ժառանգություն և հեռանկարներ» թեմայով:
Բանախոս՝ Արմեն Սահակյան
(Թանգարանային մասնաշենք, տեսասրահ)

20։30

Երգում է Վահան Արծրունին
Ծրագրում՝ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշար, Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա։ Երաժշտություն՝ Վահան Արծրունու
Մասնակցում են՝
Նելլի Մանուկյան - ֆլեյտա
ՎԵԼՎԵՏ լարային քառյակ՝
Դավիթ Հակոբյան - 1-ին ջութակ,
Դիանա Մեսրոպյան - 2-րդ ջութակ,
Հայկ Մակիյան - ալտ,
Թերեզա Սարգսյան - թավջութակ
(Թանգարանային մասնաշենք, կենտրոնական ցուցասրահ)

21:00-23:00

Ֆիլմերի դիտում «Խորան», «Դառնանք ողորմի տանք», «Մոմիկ», «Թորոս Ռոսլին» խորագրերով
(Թանգարանային մասնաշենք, տեսասրահ)

Մայիսի 18-ին Մաշտոցյան Մատենադարանը աշխատելու է 10:00 -ից 24:00:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ