Դաստիարակելու համար ոչ թե երկար ժամանակ է հարկավոր, այլ կարճ ժամանակի խելացի օգտագործում,
Ղազարոս Աղայան

Թանգարանային գիշերը Մայր Աթոռում սպասվող միջոցառումները

am en
tangaranayin-gisere-mayr-atoroum-spasvox-mijocaroumnere

 

Թանգարանային գիշերվան և Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ բաց կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանը:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, թանգարանում տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

 

Ժամը 11:00-24:00 - Մշտական ցուցադրություն,

Ժամը 18:00 - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Կաթողիկոսական նվերների հավաքածուից մեկ նկարի ցուցադրություն՝ Ռուդոլֆ Խաչատրյան, «ԿՈՄԻՏԱՍ», 1988 թ. (Ստեղծագործությունը կներկայացնի ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, արվեստաբան Հռիփսիմե Վարդանյանը),

 

Ժամը 19:00 - Հանրային հեռուստաընկերության ֆոնդից «Գարուն ա, ձուն ա արել» և «Անլռելի զանգակատուն» ֆիլմերի (1969 թ.) դիտում,

 

Ժամը 20:30 - Սուրբ Էջմիածնի գեղանկարչական հավաքածուից նորաստեղծ երկու պատկերի շնորհանդես. Տիգրան ԲարխանաջյանԿոմիտաս», 2018 թ.), Միքայել ՀարությունյանՎարդապետը», 2016 թ.),

 

Ժամը 21:30 - Համերգ. Կոմիտասյան մեղեդիներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ