Թանգարանների խնդիրների լուծման համար տրամադրվող միջոցները պետք է ավելացվեն. Հրաչյա Հակոբյան

tangaranneri-xndirneri-loucman-hamar-tramadrvox-mijocnere-petq-e-avelacven-patgamavor

Այսօր Հայաստանում և Արցախում նշվում է Թանգարանների միջազգային օրը: «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում մեզ մոտ բոլոր թանգարանները միայն այսօր կգործեն անվճար: Օրվա նշանակության ու կարևորության մասին ՀԱՅ ՁԱՆ-ը զրուցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ, ում կարծիքով` յուրաքանչյուր նմանատիպ միջոցառում ինչ-որ կերպով խթանում է, որպեսզի մարդիկ, այնուամենայնիվ, հետաքրքրվեն մշակույթով: 

«Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի այդ միջոցառումներն ավելի շատ լինեին, բայց միևնույնն է, եթե այսօր ունենք թեկուզ այդ մեկ օրը, շատ ողջունելի է»:

Պատգամավորը նաև նշում է, որ այս մեկ օրը մարդիկ հնարավորություն ունեն անվճար այցելել թանգարաններ և պետք չէ բավարարվել մեկ թանգարանով: Նրա խոսքով` պետք է ամեն տարի ընտրել մի քանիսը և այս օրը շրջել նախընտրած թանգարաններով. «Ես էլ անպայման կշրջեմ թանգարաններով, որովհետև այսօր պետք չէ սահմանափակվել մեկ թանգարանով: Իսկ այն թանգարանները, որոնք շատ ենք ցանկանում գնալ, բայց «թանգարանային գիշերվա» ընթացքում չենք հասցնի, ի վերջո, կարելի է այցելել այլ օրերի»:  

Ինչ վերաբերում է թանգարաններում առկա այժմյան խնդիրներին, Հրաչյա Հակոբյանն ասաց, որ դրանց տեղյակ է և կարծում է, որ դրանց լուծման համար հատկացվող միջոցները պետք է ավելացվեն. «Գիտեմ, որ ոչ այնքան լավ պայմաններ են ստեղծված մեր թանգարանների համար, կարծում եմ, որ միջոցները պետք է ավելացնեն, ավելի շատ միջոցներ հատկացնեն, որովհետև թանգարաններում վերջ ի վերջո պահվում են մեր ազգային, մշակութային արժեքները, որոնց պետք է յուրահատուկ ուշադրություն դարձնենք»:

Իսկ ռեսուրսներ, պատգամավորի խոսքով` չկան բայց պետք է ստեղծենք, որովհետև դա մի ոլորտ է, որին պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք. «Այդ ռեսուրսները հասկանալի պատճաառներով չկան, բայց հուսամ, որ մոտ ապագայում կունենանք»,- նշեց ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ