Թաքցնելու բան չկա մեր բնակչության կրթական ցենզը շատ է ընկել. ԿԳ նախարար

am
taqcnelou-ban-cka-mer-bnakcoutyankrtakan-cenze-sat-e-enkel-kg-naxarar

«Նախկինում համատարած՝ մեկ սանրով սանրելն ու օպտիմալացնելը մեզ համար ընդունելի չէ: Դպրոցները փակելը, որը եղել է նախկինում, նշանակում է՝ գյուղը դադարում է գոյություն ունենալ»,- ասել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով սահամանամերձ գյուղերի դպրոցների խնդրին:

Նա նկատել է, թե մի քանի մոդել են մշակել, որոնցից մեկը դպրոցները գյուղերում կրթամշակութային կենտրոների վերածելն է, որտեղ մեկ հարկի տակ կլինի և՛ նախակրթարանը, և՛ մանկապարտեզը: «Բացի այդ, այն բոլոր համայնքների դպրոցներում, որոնցում տեղի է ունենալու վերանորոգում, պետք է անել այնպես, որ մեկ հարկի տակ լինեն՝ դպրոցը, մանկապարտեզն ու մշակութային կենտրոնը: Ինչն իր հերթին ծառայություն կմատուցի ոչ միայն աշակերտներին, այլև մեծահասակներին: Հետևաբար, ուսուցիչների զբաղվածությունը կբարձրանա: Թաքցնելու բան չկա մեր բնակչության կրթական ցենզը շատ է ընկել ու այս կենտրոնները կնպաստեն կրթական ցենզի բարձրացմանը»:

Նախարարն առաջարկեց Ազգային ժողովին՝ այս թեմայով լսումներ կազմակերպել:

Հարությունյանը նաև շեշտեց, թե.«Դպրոցը պետք է վերածվի համայնքային կառույցի ու համայնքը պետք է մեծ դեր ունենա դրանց կառավարմանը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ