Տարբեր տարիների Սևանի մաքրման համար պետությունը վճարել է, բայց այն չի կատարվել. նախարար

am
tarber-tarineri-seani-maqrman-hamar-petoutyoune-vjarel-e--bayc-ayn-ci-katarvel-naxarar

«Այսօրվա դրությամբ կանաչապատման գործընթացները զգալիորեն նվազել են, և Սևանա լճի ջրի մակարդակի բարձրությունն էլ անցած տարվա համեմատ 1 սմ-ով ավելի է»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Սևանի ծաղկման խնդիրներին: 

Նա, մասնավորապես, նշեց. «Ջրբացման և ջրահեռացման հետ կապված ասեմ, որ մոտ 25 մլն խորանարդ մետր ավելի քիչ է վերցվել, քան անցած տարի և մոտ 5 մլն էլ ավելի Արփա-Սևանով մուտք է եղել, չնայած ակնկալում ենք, որ մուտքը կավելանա»:

Նախարարի խոսքով, իրենք ստուգել են վերջին տարիներին տեսչական մարմնի կողմից արված արձանագրությունները և պարզել են, որ այս ժամանակահատվածում Սևանի մաքրումը լիարժեք չի իրականացվել. «2012 թվականի տեսչական ստուգումների արձանագրությունն ենք նայել, որտեղ մաքրում իրականացրած բոլոր տեղամասերի համար բազմաթիվ տեղեր նշված է, որ մաքրումը չի իրականացվել, կոճղերն ամբողջությամբ մնացել են ջրի մեջ: Այսինքն, տարբեր տարիների տարբեր պայմանագրերով պետությունը վճարել է մաքրումներն իրականացնելու համար, բայց դրանք չեն իրականացվել: Հիմա 2011-17 թվականների մաքրամն աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվել է, կադաստրի հետ համաձայնեցվել ու տրվել դատախազությանը»:

Էրիկ Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրություն են իրականացրել և կառավարությանը գնառաջարկ ներկայացրել, թե երեք քաղաքներում՝ Մարտունիում, Վարդենիսում և Գավառում, կենսաբանական մաքրման կայաններ գործարկելու համար ինչ ծավալի ֆինանսավորում անհրաժեշտ կլինի:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ