Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տարօրինակ է, որ Ալիևը հիշատակում է ՀՀ վարչապետի անունը և նրա հետ հույսեր փայփայում. Դավիթ Բաբայան

am
tarorinak-e--or-alieehisatakoum-e-hh-varcapeti-anoune-e-nra-het-houyser-paypayoum-davit-babayan

Երեկ Ադրբեջանի նախագահ Ալիևը հանդես եկավ սադրիչ հայտարարությամբ, ասելով, թե հույս ունի, որ Հայաստանի նոր իշխանությունը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չի կրկնի նախկին ռեժիմի սխալները և դուրս կբերի զորքերը Ղարաբաղից.

«Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախկին ռեժիմի սխալները, բանակցությունների միջոցով մոտ ժամանակներս պետք է գրավյալ տարածքներից դուրս բերի օկուպացիոն ուժերը, թույլ տա Ադրբեջանի քաղաքացիներին վերադառնալ իրենց հարազատ, պատմական հողերը»:

Անդրադառանալով հարևան երկրի նախագահի հերթական՝ տրամաբանությունից զուրկ հայտարարությանը, Արցախի նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆՆ, ասել է.

«Սա ոչ այլ ինչ է, քան պրովոկացիա, շանտաժ, ահաբեկչություն»: Դրանով հանդերձ՝ Բաբայանը զարմացած չէ՝ ոչ բարեկամ- հարևանի հռետորաբանությունից, քանզի դա Ալիևի ձեռագիրն է ու գործելաոճը, փոխարենը, տարօրինակ է այն, որ վերջինս հիշատակում է ՀՀ վարչապետի անունը և նրա հետ հույսեր փայփայում:

«Ի՞նչ է, Ալիևը ՀՀ վարչապետին դիտարկում է որպես մի մարդու, որը կարող է միակողմանի զիջումների գնա՞լ, Նման մոտեցումը կբերի Արցախի կործանման, իսկ արցախյան հատվածի կործանումից հետո հույսեր փայփայել, թե Հայաստանի Հանրապետության հատվածը կկարողանա պահպանել իր պետականությունը, պարզապես, միամտություն է: Ու բնական է, որ դրանից հետո Ադրբեջանը կհոշոտի նաև Մայր Հայաստանը», -զգուշացնում է Դավիթ Բաբայանը :

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ