Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

«ՏաԹևեր»` աշխարհի ամենից երկար հետադարձելի ճոպանուղին

am
tateer-asxarhi-amenic-erkar-hetadarceli-jopanouxin

Տաթևի ճոպանուղին կաչվում է նաև «ՏաԹևեր» կամ «Տաթևի Դարպասներ»: Այն աշխարհի ամենից երկար հետադարձելի ճոպանուղին է: Գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից՝ 250 կմ հարավ: Այն Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղին է: Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում, մինչդեռ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհը տևում է 40 րոպե։

Հզոր հենասյուները ճանապարհը բաժանում են 4 գրեթե հավասար մասերի։ Վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը 2,7 կմ է. այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանքը:

Որոտանի Կիրճի խորքում, որի վրայով անցնում է «ՏաԹևեր» ճոպանուղին, հոսում է Որոտան գետը: Գեղատեսիլ կիրճը հարուստ է բուժիչ աղբյուրներով, հնագույն քարանձավներով և ճգնավորների ապաստարաններով:

«Տաթևի դարպասներ»-ը ոչ առևտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի համայնքի զարգացմանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ