Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

«Տաղարան» համույթը կներկայացնի Հասմիկ Սարգսյանի ստեղծագործությունները

am
taxaran-hamouyte-knerkayacni-hasmik-sargsyani-stexcagorcoutyounnere

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի գրող Հասմիկ Սարգսյանի «Հայրենիքը բառ չէ» և «Հրդեհիր մորենուն» գրքերի շնորհանդեսը: Միջոցառման շրջանակում համերգով հանդես կգա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան):

«Հայրենիքը բառ չէ» խորագրով միջոցառմանը համույթի հետ որպես մենակատարներ հանդես կգան Լուսինե Մարկոսյանը, Պերճ  Քարազյանը, Հովսեփ Նշանյանը, Գալինա Ցոլակյանը:

Կհնչեն Հասմիկ Սարգսյանի խաղիկները և բանաստեղծությունների հիման վրա գրված ռոմանսները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ