Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Թբիլիսի-Մոսկվա. լարվածություն, որը մեր շահերից չի բխում

tbilisi-moskva-larvacoutyoun--ore-mer-saheric-ci-bxoum

Վերջին օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունները: Փորձենք վերլուծել՝ ինչպիսի՞ գործընթացների սպասենք  առաջիկայում և ինչպե՞ս այդ հնարավոր զարգացումները կարող են անդրադառնալ տարածաշրջանի, մասնավորապես, մեր երկրի վրա:

Մինչ այդ, սակայն, մի կարևոր նկատառում: Պատահական չէր, որ վերևում նշեցի Թբիլիսիում, այլ ոչ թե Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, քանզի ականատեսների պնդմամբ Ռուսթավելի փողոցից մի քանի տասնյակ մետր այն կողմ ոչինչ չի հիշեցնում հեղափոխական տրամադրությունների մասին: Ավելին, ռուս տուրիստները պնդում են, որ իրենց ոչինչ չի սպառնում և իրենք իրենց անվտանգ են զգում:

Իսկ այս ամենն արդեն ոչ թե հերթական «վարդեբիս ռեվոլյուցիա», այլ ամենահասարակ սադրանք է հիշեցնում: Անձամբ ես համոզված եմ, որ այս «ժողովրդական խլրտումները» գծագրված են ներսի և դրսի ռևանշիստական ուժերի կողմից և միտված մեկ նպատակի՝ հերթական իշխանափոխության Վրաստանում: Դե իսկ հակառուսականությունն էլ հանրության մի հատվածի համար անխափան գործոն է բոլոր հետխորհրդային երկրներում ընդվզումներ կազմակերպելիս: Ի դեպ, այդ սցենարն առանձնապես չի էլ թաքցվում, ինչի  ապացույցն է իրադարձությունների կիզակետում Միխեիլ Սաակաշվիլու տիկնոջ՝ Սանդրա Ռուլոֆսի և նրա  որդու հայտնվելը:

Իսկ հիմա՝ հայկական հետաքրքրությունների մասին: Կասկած չկա, որ ցանկացած ապակայունացում Վրաստանում չի բխում մեր երկրի շահերից: Նախ, հերթական անգամ շատ անհարմար վիճակում է հայտնվում տեղի հայությունը, որը կրկին հայտնվում է քաղաքական ընտրություն կատարելու պարտադրանքի առջև, ինչը նրան խոցելի է դարձնում ցանկացած զարգուցմների պարագայում:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը: Առաջինը, ինչ պետք է հիշել հետևյալն է՝ Վրաստանը մեր միակ ցամաքային դարպասն է դեպի արտաքին աշխարհ: Եթե Աստված մի արասցե, վրաց-ռուսական հարաբերությունները մտնեն մի այնպիսի փուլ, ինչպիսին եղավ 2008-ին, Վերին Լարսի անցակետի, հիմա՝ Տրանսկովկասյան մայրուղու վրա կարելի է կրկին անորոշ ժամանակով խաչ քաշել: Իմիջիայլոց, հիշեցնեմ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի բավականին թափանցիկ ակնարկը՝ Գրոզնիի և Թբիլիսիի միջև ընդամենը 200 կմ ճանապարհահատված լինելու մասին: Նման բաները հենց այնպես չեն ասում: Մեզ համար այդ սցենարը կնշանակի ամբողջական շրջափակում:

Ինչ վերաբերում է առանց այդ էլ գրեթե ֆանտաստիկայի ոլորտին դասվող աբխազական երկաթուղու վերաբացման շանսերին, ինչը մեծ մասամբ կապված է միաժամանակ Ռուսաստանի և Վրաստանի կողմից դրսևորվող բարի կամքի հետ, ապա դրանք կհավասարվեն զրոյի: Չմոռանանք նաև, որ այդ նույն՝ վրացական ճանապարհով է Հայաստան մտնում ՌԴ-ից մատակարարվող գազը: Ավագ և միջին սերունդը հիշում է, թե ինչ էր կատարվում գազատարի հետ Վրաստանի տարածքում 90-ականներին՝ օրը մեջ որոտացող պայթյուններ, տեղացիների կողմից խողողակաշարին «գիծ մտնելու» հաջողված փորձեր և այլ դիվերսիաներ:

Հաջորդը: Եթե նախկինում կարելի էր հուսալ, որ Հայաստանը հնարավորություն կունենա դառնալ յուրահատուկ կամուրջ իր մերձավոր դաշնակից Ռուսաստանի և բարեկամ Վրաստանի միջև, դրանով միգուցե որոշ դիվիդենդներ շահելով, ապա հիմա, հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ, նման սցենարն անիրատեսական է:

Մյուս կարևոր պահը: Հայաստանն ու Վրաստանն այսօր էլ գտնվում են բարիկադների տարբեր կողմերում. մենք ՀԱՊԿ անդամ ենք, վրացիները ռազմական համագործակցության ոլորտում համապատսխան պայմանագրեր ունեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ և միաժամանակ ձգտում են դեպի ՆԱՏՕ: Թե ինչ կկատարվի մեր տարածաշրջանում, ավելի կոնկրետ Հայաստանի անմիջական սահմանների մոտ, ՌԴ-Վրաստան հարաբերությունների վերջնական փչանալու դեպքում, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, թե ովքեր են մեր մյուս հարևանները և դրան ավելացնելով ԱՄՆ-Իրան պայթունավտանգ հարաբերությունների իրողությունը: Առավել ևս, որ չի բացառվում այն վարկածը, ըստ որի՝ Հարավային Կովկասում էսկալացվող լարվածությունը այդ հարաբերությունների հանգուցալուծման մի դիվային ծրագրի մաս է կազմում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ