Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին (ֆոտոշարք)

tbilisii-sourb-georg-haykakan-ekexecin-fotosarq

Թբիլիսիում հայ համայնքը բոլոր ժամանակներում բավականին հաստատուն ու կայուն դիրքերում է եղել: Այդ մասին վկայում են Թբիլիսիի հասարական և քաղաքական կյանքում հայերի մեծ դերն ու ազդեցությունը:

Միայն այն փաստը, որ Թբիլիսում մեկ տասնյակից ավելի հայկական եկեղեցիներ կան, արդեն խոսուն վկայություն է: ՀԱՅ ՁԱՅՆ-ի հերթական ֆոտոշարքն այս անգամ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու մասին է:  

 

Սուրբ Գևորգ հայկական եկեղեցիներին գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հենց պատմական սրտում՝ Վախթանգ Գորգասալի հրապարակի հարավարևմտյան անկյունում: Այն կառուցվել է 13-րդ դարում և այժմ հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը։ Եկեղեցին կոչվում է Սուրբ Գևորգի անունը։

 

Եկեղեցու բակում է հանգչում մեծն Սայաթ-Նովայի աճյունը։

 

Սուրբ Գևորգը կառուցվել է 1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, ով բնակություն է հաստատել Թիֆլիսում 13-րդ դարի սկզբներին։ Հետագայում վերանորոգվել է 17-րդ դարում, 1832թ. և 1881 թ.։

1957 թ. 4 անվանի հայազգի զորավարների աճյունները տեղափոխվել են Սուրբ Գևորգ եկեղեցու բակ։ Այդ աճյունները պատկանում էին զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովին, Արշակ Տեր-Ղուկասովին, Իվան Լազարևին և Բեհբութ Շելկովնիկովին։

Սուրբ Գևորգ եկեղեցին աչքի է ընկնում իր յուրահատուկ որմնանկարներով, որոնցից ամենահները պատկանում են 14-15-րդ դարերին: Տաճարի պատերը նկարազարդված են Հին կտակարանի պատմություններով, որոնք պատկանում են Հովնաթանյան նկարիչների տոհմին: Ավելի ուշ շրջանի որմնանկարները նկարել է 20-րդ դարի սկզբի նշանավոր հայ գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը:

 

 

Լուսանկարները՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի

Լրահոս

Նմանատիպ նորություններ