Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 240 մարդ է տուժել

am ru
tbilisioum-boxoqi-akciayi-jamanak-240-mard-e-toujel

Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ 240 մարդ է տուժել, հաղորդում է TASS- ը:

Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Զազա Բոհուայի խոսքերով, հիվանդանոցներում 102 մարդ է մնացել:

Ավելի վաղ հայտի էր դարձել, որ Վրաստանում բողոքի ակցիաների արդյունքում երկու մարդ կորցրել է աչքը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 20-ին,  որ Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գերագույն ասամբլեայի 26-րդ նստաշրջանի ժամանակ, որը վարում էր ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, նիստերի դահլիճ են ներխուժել «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները պլակատներով և վանկարկումներով՝ պահանջելով, որ Գավրիլովը խոսնակի տեղից չվարի նիստը։ Նրանք հայտարարել են, որ «Ռուսաստանն օկուպանտ է և ռուս պատգամավորների ներկայությունը դահլիճում անարգանք է Վրաստանի և Ուկրաինայի նկատմամբ»։

Իսկ արդեն երեկոյան ցուցարարները շրջափակել էին երկրի խորհրդարանի շենքը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ