Թբիլիսիում տեղի է ունեցել «Տոլմա-2019» փառատոնը

am ru
tbilisioum-texi-e-ounecel-tolma-2019-paratone

Հունիսի 16-ին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ «Տոլմա-2019» մրցույթ-փառատոնը, որին մասնակցեց նաև  Վրաստանում  ՀՀ դեսպանության ողջ անձնակազմը՝ դեսպանի գլխավորությամբ։

Իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը նշեց, որ արդեն բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև հայկական խոհանոցն իր բազմազանությամբ, որը հայոց բազմադարյա մշակույթի անբաժանելի մասն է կազմում: Այնուհետև, Սրբազան հայրը օրհնեց տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթեց փառատոնին։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն  Սադոյան ն ընդգծեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպման կարևորությունը և հույս հայտնեց, որ հայկական կերակրատեսակներին նվիրված փաեատոնները կշատանան։

«Տոլմա-2019» փառատոնն ուղեկցվում էր նաև երգի ու պարի կատարումներով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ