Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Թբիլիսիում տեղի կունենա Կոմիտասի 150-ամյակին նվիրված տոնական միջոցառում

am en
tbilisioum-texi-kounena-komitasi-150-amyakin-nvirvac-tonakan-mijocaroum

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, ՀՀ Կրթության, Մշակույթի, Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության և անհատ բարերարների աջակցությամբ 2019 թվականի սեպտեմբերի 26-ին Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կկայանա Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում: Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմ   մամլո և լրատվության ծառայությունից:

 

Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանը ներառված է UNESCO-ի հոբելյանական միջոցառումների ցանկում: Հայ մեծ երգահանը ժողովրդական երգերի հետ միասին մեծ ավանդ է ներդրել հայ հոգևոր երաժշտության զարգացման մեջ: Նա ստեղծել է Պատարագ, որը առանձնահատուկ է  իր յուրահատկությամբ, նորարարական կողմերով և աշխարհիկ ոգով:

 

Կոմիտաս վարդապետի անունն անխզելիորեն կապված է Վրաստանի և վրաց ժողովրդի  հետ: Հատկանշական է, որ վարդապետական աստիճան ստանալուց հետո Կոմիտասը ժամանում է Թբիլիսի՝ հայ ճանաչված երգահան Մակար Եկմալյանի մոտ երաժշտական գիտելիքները զարգացնելու և հարմոնիայի դասեր ստանալու համար: Այնուհետև հայտնի բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի աջակցությամբ ուղևորվում է Գերմանիա՝սովորելու: Ավելի ուշ՝ Կոմիտաս վարդապետը  համերգներ է տալիս և դասախոսություններով հանդես գալիս Թբիլիսիում՝ նորովի բացելով հայ հոգևոր, ազգային երգարվեստի գանձարանը:

 

Հոբելյանական միջոցառմանը կցուցադրվեն հատվածներ Կոմիտաս վարդապետի կյանքին և գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմից: Համերգային ծրագրում ընդգրկված են Կոնստանտինե Վարդելիի անվան լարային քառյակը, Դիմիտրի Բոքոլիշվիլին՝ կլառնետ, Վիրահայոց թեմի «Մակար Եկմալյան» երգչախումբը, Մարինա Շահդինարովան (սոպրանո): Համերգի գեղարվեստական ղեկավարն է  Հովհաննես Համբարձումյանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ